ԱՄՆ-ի ափերին ինքնաթիռներ են բախվել. փրկվածներ չկան
Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող նավահանգստի մոտ բախվել են երկու ոչ մեծ ինքնաթիռներ, որից հետո ընկել են Խաղաղ օվկիանոս: Այս մասին գրում է vesti.ru կայքը:
Associated Press-ի տվյալներով, որևէ մեկը ողջ չի մնացել: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ժամանակով 15:15-ին, ափից 3,5 կմ հեռավորության վրա: Մուտքը դեպի նավահանգիստ փակ է, որոնողական աշխատանքներ են ընթանում: Բախման պատճառների մասին տեղեկատվություն չկա:
Ավելի վաղ Օահու կղզի հյուսիսային ափին բախվել էին ԱՄՆ Զինված ուժերի երկու ինքնաթիռներ: Տուժածների, աղետի պատճառների և ինքնաթիռների մակնիշների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան