Աշոտյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու գործընթացի մասին
«Կրթության համակարգը վերջին տարիներին նպաստել է, որ քաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա երիտասարդ կադրերով: Կարծում եմ, նրանց մի մասը հանգրվանել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով որ ընդդիմադիր կուսակցություններում կան նման երիտասարդներ:
Լրագրողների հարցին, թե երբ է ավարտվելու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու գործընթացը, նախարարը պատասխանեց. «Կդնեմ վերջակետ և կոալիցիա կազմելու մասին չեմ շարունակի»: