Դավութօղլու. Ղազախստանը Թուրքիայի համար Եվրասիական միության տարածք մտնելու ճանապարհն է
Ղազախա-թուրքական հարաբերությունները Անկարայի համար բացում են դեպի Եվրասիական միության տարածք մուտք գործելու ճանապարհը: Ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետի խոսքով, երկկողմ հարաբերությունները ինտենսիվ զարգանում են բոլոր ուղղություններով:
«Մենք համատեղ ծրագրեր ենք իրագործում տրանսպորտի էներգետիկայի և այլ ոլորտներում: Ամրապնդվում են նաև առևտրային կապերը: Եթե Թուրքիան դեպի Եվրոպա դուռն է, ապա Ղազախստանը Թուրքիայի համար դեպի Եվրասիական տարածք ճանապարհը»,- նշել է Ահմեդ Դավութօղլուն:
Ղազախստանի նախագահի մամլո ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, ներառյալ քաղաքական երկխոսության մշակութային շփումների, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և ենթակառուցվածքների շինարարության հետ առնչվող հարցերը:
Նշենք որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետին ընդունել էր Ղազախստանի կառավարության ղեկավար Քարիմ Մասիմովը, ով այդ ժամանակ նշել էր, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին