ՀՅԴ-ում լարված իրավիճակ է. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է, այլ ՀՅԴ-ի ներսում: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները:
Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին: Նա իր պրոտեժեն համարել է Արա Նռանյանին, Աղվան Վարդանյանը ՝ Արծվիկ Մինասյանին, իսկ ահա Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս:
«Բայց սա դեռ ամենը չէ: Կառավարությունում պորտֆելներ վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները և հատկապես Վաշինգտոնի ազդեցիկ դաշնակիցներից Վիգեն Հովսեփյանը, որին դեռևս մեկ տարի առաջ համարում էին Մարգարյանի հիմնական հակառակորդի ՝ Բյուրոի ղեկավարի ընտրության ժամանակ: Ֆրանսիայի կառույցը ևս չի համակերպվել Մարգարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու որոշմանը: Լեոնից Մարգարյանին հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է Բյուրոի ղեկավարի նման պահվածքը: Այս լարվածությունը դեռևս 2015-ից էր սկիզբ առել, երբ Ֆրանսիայի դաշնակիցները դեմ էին արտահայտվել Մարգարյանի թեկնածությանը: Այսօր արդեն դրսի դաշնակները Մարգարյանին ճնշում են, և արտասահմանցի մեծահարուստ ՀՅԴ-ականների համար բնակելի է Արմեն Ռուստամյանի պահվածքը»,-գրել է թերթը: