Սահմանադրական դատարանի կայքում նոր Սահմանադրությունը բացակայում է
Հայաստանի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում «ՀՀ Սահմանադրություն» բաժնում տեղադրված է Սահմանադրությունը 2005-ի նոյեմբերի 27-ին կատարված փոփոխություններով:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը ՍԴ պաշտոնական կայքում դեռ բացակայում է, թեպետ առանձին ոլորտներում այն ուժի մեջ է մտել և նույնիսկ Սահմանադրությունից բխող նոր որոշումներ են կայացվել: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը Ազգային ժողովում:
Ի դեպ 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրությունը այժմ հասանելի է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: