Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.4% հավելաճ
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.4% հավելաճ, ինչը հիմնականում բուժսպասարկման` 0.7%, մշակույթի ոլորտի՝ 0.8%, իրավական ու բանկային՝ 0.9%, բնակարանային- կոմունալ՝ 1.0%, հանգստի կազմակերպման՝ 1.1%, կենցաղային բնույթի`1.8% ծառայությունների սակա- գների հավելաճի արդյունք է:
ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ կրթության համակարգի և հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով: Դրան զուգընթաց, տրանսպորտի ծառայությունների սակագները հանրապետությունում նվազել են 1.0%-ով (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 4.6% նվազման հետ), կապի ծառայությունների սակագները՝ 1.0%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.9% հավելաճ, այդ թվում, ամենաբարձր հավելաճն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները