Հունվարին հանրապետությունում արձանագրվել է ձվի, սուրճի, թեյի, կաթնամթերքի գնաճ. ԱՎԾ
ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակծ տվյալների համաձայն՝ ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ նվազել է 16.9%- ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.3% գնաճ:
Ըստ ԱՎԾ-ի՝ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.7% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնականում կարագի 1.4% գնաճի արդյունք է:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.2%, շաքարավազի՝ 0.2%, այլ մթերքի 0.3% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.1% գնանկում: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.7%-ով, հավի բդինը՝ 1.1%-ով, առաջին տեսակի կիսաապխտած երշիկինը՝ 0.7%-ով, ոչխարի մսինը՝ 0.6%-ով, թռչնամսինը՝ 0.6%-ով, աղացած մսինը`0.4%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 0.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի փափկամսի` 0.4%, բաստուրմայի՝ 0.5%, տավարի մսի՝ 0.6%, պելմենիի՝ 0.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 0.7%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 2.1% գնաճ:
2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև ձկնամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3%, հացամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան