Ֆինանսների նախարարությունը տուգանել է Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիային
Մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» հասարկական կազմակերպությանը:
Panorama.am-ը նախարարության պաշտոնական էջից տեղեկացավ, որ ընկերությունը դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Բագրատաշենի անցկատերով Հայաստան է ներմուծել գնդակներ: Դրանք երկու ամիս պահպանման ժամկետով վերցվել են պահպանության հայաստանյան պահեստներից մեկում:
Ընկերության տնօրեն Արսեն Հակոբյանը մինչ ժամկետի ավարտը չի ապահովել այդ ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային մարմնին, այսինքն թույլ է տվել Մաքսային օրենսգրքի 194 հոդվածով սահմանված մաքսային կանոնների խախտում:
Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Ա. Փալիկյանի որոշմամբ, ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանտվության՝ տուգանվելով 50 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները