Beatles-ը Լիվերպուլի տնտեսությունն ամեն տարի հարստացնում է 82 միլիոն ֆունտ ստերլինգով
The Beatles խումբը, որն արդեն 40 տարի է գոյություն չունի, շարունակում է գումար բերել հարազատ Լիվերպուլ քաղաքի տնտեսություն: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին նշված է քաղաքային իշխանությունների զեկույցում:
«The Beatles-ի ժառանգությունն ամեն տարի Լիվերպուլի տնտեսություն է բերում 81,9 միլիոն ֆունտ ստերլինգ, նաև ստեղծում է 2335 աշխատատեղ»,- նշված է զեկույցում:
Առաջին հերթին այդ եկամուտները պայմանավորված են զբոսաշրջությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան