The Telegraph. Բրիտանական զորքերը Հորդանանում պատրաստվում են Ռուսաստան-ՆԱՏՕ հնարավոր կոնֆլիկտին
Մեծ Բրիտանիան ծրագրում է անցկացնել «Shamal Storm» զորավարժությունները Հորդանանում, ինչի համար այս երկրի տարածքում տեղակայելու է մեծ թվով ցամաքային զորքեր և զինտեխնիկա: Այս մասին գրում է բրիտանական «The Telegraph» պարբերականը:
Զորավարժության նպատակն է նախապատրաստել բրիտանական զորքերը արագ Արևելյան Եվրոպա տեղափոխելու համար, եթե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր կոնֆլիկտ առաջանա:
Պարբերականի հետ զրույցում տարբեր աղբյուրներ հայտնել են, որ թեև զորավարժություններն անց են կացվում Հորդանանի տարածքում` Սիրիայի հարևանությամբ, սակայն դրանք ուղղված չեն «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:
«Այս զորավարժությունը «Իսլամական Պետության» դեմ չի ուղղված: Մենք ավելի շուտ պատրաստվում ենք միանալ ԱՄՆ-ին Ուկրաինայում, քան թե Սիրիայում: Սա այն ուժերը չեն, որոնք պետք է ուղարկել Հալեպ` պայքարելու համար ջիհադիստների ավազակախմբի դեմ»,-մանրամասնել է թերթի աղբյուրը:
Ինչպես հայտարարել է բրիտանական բանակի պաշտոնական ներկայացուցիչը` Հորդանանում նախատեսվող զորավարժությունները պետք է ապահովեն 30 հազար թվակազմով զինուժի լիարժեք մարտական պատրաստականությունը մոլորակի յուրաքանչյուր կետում գործողություն ծավալելու համար:
Հորդանան արդեն ուղարկվել է 300 միավոր ռազմական տեխնիկա: 2001թ-ից ի վեր սա կլինի բրիտանական զորքերի կողմից իրականացվող ամենալայնամասշտաբ զորավարժությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում