Երևանում կանցկացվի բասկետբոլի մարզչական սեմինար
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի մարզաձևի մարզչական սեմինար:
Սեմինարը կվարի սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրամպը: 59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Սլովենիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նրա գլխավորած հավաքականները բազմիցս հանդես են եկել Եվրոպայի պատանեկան առաջնություններում:
Դասընթացին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող մոտ 30 մարզիչ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը: Այն կկայանա փետրվարի 15-20-ը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: