Ջևան Չելոյանցն առնչություն չի ունեցել «Ուլիս» ակումբի հետ
«Ուլիս» ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու տեղեկատվական հոսքերում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ, իբր, ակումբի հետ առնչություն է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը։ ՀՖՖ պաշտոնական կայքն այդ առումով տեղեկացնում է, որ իրականում հայտնի գործարարն «Ուլիս» ակումբի հետ չէր կարող առնչություններ ունենալ և երբեք չի ունեցել շատ պարզ պատճառով, որ Երևանի «Բանանց» ակումբի հովանավորն է ու իր ներդրումները և կառավարման փորձը կիրառում է հենց այդ ակումբում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին