ՖԻՖԱ-ն նախաձեռնել է ֆուտբոլային բժշկության դիպլոմ ստանալու նոր ծրագիր
ՖԻՖԱ-ն սպորտային բժշկության մեջ մեծ ճանաչում ունեցող միջազգային փորձագետների աջակցությամբ նախաձեռնել է բժշկական նոր ծրագիր, որն ուղղված է ֆուտբոլային բժիշկների որակավորման բարձրացմանը և սպորտային բժշկության մեջ տեղի ունեցող վերջին նորությունների տրամադրմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ֆուտբոլային բժշկության մեջ ՖԻՖԱ-ի դիպլոմ ստանալու նոր ծրագիրն անվճար հիմունքներով իրականացվող օնլայն ծրագիր է, որից կարող են օգտվել բժշկական ոլորտում ներգրավված անձինք և որը, մասնավորապես, կօգնի կլինիկական բժիշկներին՝ հիվանդությունների և ֆուտբոլային վնասվածքների կանխորոշման և կանխարգելման հարցում: Նշված ծրագիրը մեծապես կօգնի բժշկական անձնակազմերին՝ ֆուտբոլիստներին տրամադրվող բժշկական օգնության մակարդակը բարձրացնելու հարցում:
Ծրագիրը բաղկացած է տարբեր մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրը կազմվել է տվյալ ոլորտում մասնագիտացած միջազգային փորձագետի կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցել ոչ միայն ամբողջ ծրագրին, այլ նաև մեկ կամ մի քանի մոդուլների:
Ֆուտբոլային բժշկության մեջ ՖԻՖԱ-ի դիպլոմ ստանալու նշված ծրագիրը բոլոր ֆուտբոլային բժիշկներին աննախադեպ հնարավորություն կտա կրթական նորանոր գիտելիքներ ձեռք բերել և բարձրացնել որակավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ