Սանդովալ. «Այս պարտությանն արժանի չէինք»
«Գրանադայի» գլխավոր մարզիչ Խոսե Ռամոն Սանդովալը կարծում է, որ «Ռեալն» արժանիորեն չի հաղթել Պրիմերայի 23-րդ տուրի խաղում (2:1): Նրա կարծիքով՝ ոչ-ոքին ավելի արդարացի արդյունք կլիներ:
«Ռեալի» հետ խաղում արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, սակայն ոչ մի միավոր չստացանք,- Սանդովալի խոսքերը մեջբերել է AS-ը:- Ֆանատները ծափահարեցին իմ ֆուտբոլիստներին, որովհետև հասկանում են դա: Պաշտպանները լավ դիմացան «Ռեալի» գրոհներին, իսկ մեր եզրերը խնդիրներ ստեղծեցին մրցակցի համար: Այնպիսի զգացում ունեմ, որ արժանի չէինք այս պարտությանը: Ոչ-ոքին առավել արդար արդյունք կլիներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները