Ադելը ճանաչվել է 2015-ի ամենահաջողակ կատարողը
Բրիտանացի երգչուհի Ադելը, ով ավելի վաղ «Hello» երգով և «25» ալբոմով ռեկորդ էր սահմանել, Ձայնագրման միջազգային ասոցիացիայի (IFPI) վարկածով ճանաչվել է 2015 թվականի ամենահաջողակ երգչուհին: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը:
Նման եզրահանգման են եկել՝ վերլուծելով երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչների ձայնագրությունների համաշխարհային վաճառքի ցուցանիշները:
IFPI վարկածով երկրորդ տեղում է բրիտանացի հեղինակ կատարող Էդ Շիրանը, երրորդում՝ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտը, ով նախորդ տարի գլխավորում էր վարկանիշը: