Հայաստանը կմիանա ԵԱՏՄ ֆինանսական տեղեկությունների փոխանակման համաձայնագրին
Հայաստանը, դառնալով ԵԱՏՄ անդամ, կմիանա նաև ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին: Հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, համաձայնագիրը նախատեսում է նաև ֆինանսական ոլորտում գաղտնի տեղեկությունների փոխանակում: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգել է փոխվարչապետ Իգոր Շուվալովին ՌԴ կառավարության անունից ստորագրել այդ համաձայնագրին Հայաստանի մասնակցությունը հավաստող արձանագրությունը:
ԵԱՏՄ մյուս անդամները այս համաձայնագիրը կնքել են 2014 դեկտեմբերի 23-ին: