Մահացել է Սյունիքի մարզպետի եղբայրը, «Սդղի գյոլ»-ի գործով մեղադրյալը
56 տարեկան հասակում այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սերոբ Սերյոժայի Խաչատրյանը: Նա առողջական խնդիրներ ուներ: Այդ մասին տեղեկությունը փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից:
Մարզպետի եղբոր հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 10-ին:
Սերոբ Խաչատրյանը, հիշեցնենք, Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծածկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալներից մեկն էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այդ դեպքի ժամանակ գորիսեցի Հարություն և Մուշեղ Զաքարյանները դաժան ծեծի էին ենթարկվել: