Պահքի կամավոր նեղությունը չպետք է թեթևացնել բազմատեսակ բուսական ճոխ կերակրատեսակներով. Տեր Զգոն քահանա Աբրահամյան
Պահքը հոգու կերակուր ու սնունդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը՝ մեկնաբանելով Մեծ Պահքի նշանակությունը:
«Դժվար է ասել, այսօր պահք պահողների թիվն ավելացել է, թե պակասել, բայց մարդկանց մոտ որակապես բարձրացել է պահքի ըմբռնումը: Պետք է միշտ հիշել, որ պահքը բաղկացած է ոչ միայն կերակրային բաժնից, այլև հոգևորից»,-ասաց Տեր Զգոն քահանան՝ նշելով, որ դրանով խախտվում է պահքի սկզբունքը:
Անդրադառնալով պահքի շրջանում սննդի կետերի, ռեստորանների կողմից առաջարկվող հատուկ կերակրատեսակներին՝ նա նշեց. «Պահքն իր բնույթով կամավոր նեղության դիմելու քայլ է և չպետք է փորձենք մեր նեղությունը թեթևացնել այդ ընթացքում՝ բազմատեսակ բուսական ճոխ կերակրատեսակներով»:
Նշենք, որ այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Մեծ պահքի հոգևոր կողմի մասին Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մեկնաբանությունը առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ