Չինաստանում դիմավորում են կապիկի տարին
Այսօր Չինաստանում լուսնային օրացուցով տոնում են Ամանորը՝ կապիկի տարին: «Գազետա.ռու»-ն գրում է, որ չինական քաղաքների փողոցներում ամբողջ գիշերվա ընթացքում լսելի են եղել հրավառության և պայթուցիչների ձայներ, որով նրանք վանում են չար ուժերին և երջանկություն են խոստանում նոր տարում:
Չինացիներն այս տոնը սովորաբար նշում են ընտանիքի և մտերիմների շրջապատում, քանի որ համարվում է, որ տարվա առաջին օրերը պետք է պարտադիր անցկացնել հարազատների հետ:
Չինացիների տոնական ճաշացանկի մեջ է մտնում պելմենին:
Չինական Նոր տարվա մասին «Գազետա.ռու»-ի տեսանյութն՝ այստեղ: