Այսօրվա պայմաններում պետք է ստեղծել էլեկտրոնային բառարաններ. Մանուկյան
«Անվտանգ ինտերնետն, ըստ էության, կապված չէ մեծահասակների հետ: Այստեղ խնդիրն այն է, թե մինչև որ տարիքն է անհրաժեշտ իրականացնել սահմանափակում, իսկ չափահաս մարդիկ արդեն իրենք պետք է որոշեն՝ ինչ նայել, ինչ կարդալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:
Ըստ նրա, նախ պետք է հասկանալ, թե մինչև քանի տարեկանն է երեխա, պետք է այդ շեմը որոշվի:
Ասուլիսին ներկա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԻՍՄԱ ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մանուկյանը կարևորեց ոչ միայն անվտանգության հետ կապված խնդիրները, այլ նաև էլեկտրոնային հայատառ բառարանների ստեղծումը:
«Լեզուն պահելու միջոցներից են բառարանները: Այսօրվա պայմաններում պետք է ստեղծել էլեկտրոնային բառարաններ, որոնք նաև ազգապահպանության հարցում են շատ կարևոր: Արդեն դրանով զբաղվողներ կան, բայց մենք հետ ենք մնում: Պետությունը պետք է այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս տարի պետությունը կվերցնի այդ հոգսն իր վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան