Վրաստանը փորձելու է հավասարակշռել հարաբերությունները հարևանների, Արևմուտքի ու Ռուսաստանի հետ. վրացագետ
Տեսանելի ապագայում դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ընդունի Վրաստանին որպես անդամ՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի գործոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ հավելելով, որ այս մասին ակնարկել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Ըստ վրացագետի՝ Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի վրաց-ամերիկայն և վրաց ռուսական զարգացումներին և տարբեր մակարդակներում:
«Վրաստանը փորձելու է հավասարակշռել հարաբերությունները ինչպես հարևանների հետ այնպես էլ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով պաշտոնական Բաքվի արձագանքին՝ նա ասաց, որ ցանկացած հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ Վրաստանի և Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև հարուցում է Բաքվի վրդովմունքը և նա ցանկանում է գործնական քայլերի գնալ:
Ինչ վերաբերում է Իրանից Վրաստան գազ ներմուծելու հնարավորությանը՝ նա ասաց, որ թե Ռուսաստանը, թե Իրանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակով՝ նկատի ունենալով, որ ռուսական գազը կմատակարարվի Վրաստանին, իսկ իրանական գազը՝ Հայաստանին: