Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են ստեղծել ԵՄ-ի ֆինանսների նախարարություն
Գերմանիայի և Ֆրանսիայի կենտրոնական բանկերի ղեկավարներ Յենս Վայդմանը և Վիլլերուա դե Գալոն առաջարկել են եվրագոտու բարեփոխումների շրջանակներում ստեղծել համաեվրոպական ֆինանսների նախարարություն, որը կօգնի վերականգնել ԵՄ-ի տնտեսական հավասարակշռությունը: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Նրանց կարծիքով՝ ընդհանուր ֆինանսական դրության վատթարացման և տնտեսական անհավասարակշռության լույսի ներքո Եվրոպան «միանշանակ» գտնվում է ճամփաբաժանին և Ճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ է ստեղծել ֆինանսների ընդհանուր նախարարություն, որը կունենա արդյունավետ և պակաս «մասնատված» համաեվրոպական վարչակազմ, ինչպես նաև քաղաքական հզոր մարմին, որը քաղաքական որոշումներ կընդունի:
«Այդ նոր հաստատությունները կկարողանան հոգ տանել պատասխանատվության և վերահսկողության միջև հավասարակշռության վերականգնման մասին»,- հայտարարել են երկու ԿԲ ղեկավարները: