Հայաստան կայցելի Շվեդիայի արտաքին գործերի նախարարը
Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ