Արյեն Ռոբբեն. «Հիանալի է, որ Ռիբերին վերադարձել է»
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենն ուրախացել է, որ ընդհանուր խումբ է վերադարձել իր թիմակից Ֆրանկ Ռիբերին:
«Պարզապես հիանալի է, որ Ֆրանկը կրկին մեզ հետ է: Նա մեզ պետք է: Առջևում բարդ, բայց հրապուրիչ ամիսներ են:
«Բոխումի» հետ խաղը լարված կլինի: Պետք է զգույշ լինենք: Չի կարելի թերագնահատել մրցակցին:
Իմաստ չունի հանգստանալ այն հանգամանքով, որ մրցակիցը հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում: «Բոխումը» կարող է մրցունակ լինել նաև ուժեղագույնների առաջնությունում: Այնպես որ, պետք է առավելագույն կենտրոնացում դրսևորենք ու մեր լավագույն խաղն անցկացնենք»,- ասել է Ռոբբենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում