Հռոմի Պապը բարկացրել է Անգելա Մերկելին
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը լրագրողներին պատմել է` ինչպես է Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը բարկացած զանգել է իրեն ու բացատրություն խնդրել Եվրոպան «անպտուղ կնոջ» հետ համեմատելու համար: Պապն այդ հայտարարությունն արել է 2014-ի նոյեմբերին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ: Այդ ժամանակ նա դաժան քննադատության էր ենթարկել եվրոպական հանրության վիճակը` հայտարարելով, որ Եվրոպան ծերունու տպավորություն է թողնում:
Նա կոչ էր արել, որ Եվրոպան ազատագրվի վախից ու մենակությունից` առաջնորդությունը վերադարձնելու համար:
«Gazeta.ru»-ի փոխանցմամբ Corriere della Sera-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր այդ հայտարարություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է իրեն: «Նա փոքր-ինչ բարկացած էր, որ ես Եվրոպան համեմատել են անպտուղ կնոջ հետ, որը չի կարող երեխա ծննդաբերել», -նկատել է Պապը:
Այդուհանդերձ, Հռոմի Պապը հեռախոսային զրույցի ժամանակ Մերկելին հանգստացրել է` ասելով, որ Եվրոպան կարող է ունենալ երեխաներ, քանզի ունի խորը արմատներ: Նա նաև հավելել է, որ «անգամ շատ մութ ժամանակներում» Եվրոպան մշտապես ապացուցել է, որ ինքն ունի անսպառ ռեսուրսներ: