«Rand Corp». ՆԱՏՕ-ի ուժերը պետք է նախահարձակ լինեն
«Եթե վաղը ռուսական տանկերը և զորքերը հայտնվեն Բալթյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի զինված ուժերը, որոնք գերակշռում են թե սպառազինությամբ և թե զինտեխնիկայով, կպարտվեն երեք օրվա ընթացքում»,- «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման եզրակացություն է արել ամերկյան «Rand Corp» վերլուծական կենտրոնը, որը ուսումնասիրում է գեոքաղաքական հիմնախնդիրներ:
Ամերիկացի փորձագետները նաև ընդգծում են, որ Լատվիայի և Էստոնիայի մայրաքաղաքները արագորեն կանցնեն ռուսական հսկողության ներքո:
Նմանատիպ հիպոթետիկ սցենարից խուսափելու համար ամերիկացի վերլուծաբանները գտնում են, որ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է նախահարձակ լինեն՝ հավանական հակամարտության գոտի պետք է ուղարկվեն բանակային 7 բրիգադներ որոնց թվում 3 պետք է լինեն ծանր հրետանի, որոնց գործադրմամբ կկասեցվի Բալթիան երկրների գրավումը Ռուսաստանի կողմից: Վերլուծաական կենտրոնի գնահատմամբ ռազմական ուժերի նման նմանատիպ ուժեղացումը կարժենա 2.7 միլիարդ դոլար տարվա ընթացքում:
Ամերիկացի փորձագետների կարծիքով, դա ՆԱՏՕ-ին թույլ կտա հաստատել անվտանգության երաշխիքը Դաշինքի անդամ երկրների, ինչպես նաև ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի գործընկեր և համախոհ երկրների համար:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է 2017թ.-ի ֆինանսական տարում մեծացնել Եվրոպայի իր դաշնակիցներին ռազմական աջակցության համար նախատեսված ծախսերը մինչև 3.4 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում