Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» պետք է արագ լուծի տոմսերի հետ կապված հարցը»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով վիրահատությունից երկու օր անց վերադարձել է աշխատանքի, նշել է, որ անհանգստացած է ակումբի գնային քաղաքականության շուրջ ստեղծված իրավիճակից: Հիշեցնենք, որ «Սանդերլենդի» հետ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի հանդիպման 77-րդ րոպեին «կարմիրների» ավելի քան 10 հազար երկրպագուներ հեռացել են տրիբունաներից՝ բողոքելով հաջորդ մրցաշրջանից տոմսերի գների թանկացման դեմ. տնային խաղի մեկ տոմսի արժեքը 59 ֆունտ ստեռլինգից կհասնի 77-ի:
«Երբ լսեցի այդ մասին, հիասթափվեցի,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Ցավոք, այդ հարցի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ ունեմ: Անհրաժեշտ է ամեն ինչ իմանալ՝ հասկանալու համար, թե որ որոշումն է ճիշտ: Գիտեմ միայն մեկ բան. «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է ընդառաջել երկրպագուներին: Մենք չենք ուզում, որ մեր ֆանատները հիասթափվեն ու ժամանակից շուտ լքեն տրիբունաները»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ