Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրն ամուսնալուծությունից 16 տարի անց կխաղան նոր ֆիլմում
Հոլիվուդյան աստղեր Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրն ամուսնալուծությունից 16 տարի անց պատրաստվում են կրկին միանալ, բայց միայն էկրանին: Նախկին ամուսինները մտադիր են խաղալ նոր ֆիլմում, որի մասին մանրամասները դեռևս գաղտնի են պահում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Լրագրողների ունեցած տեղեկատվության համաձայն, ներկա պահին դերասանները ծանոթանում են ֆիլմի սցենարին, որի հիմքում սիրող և հավատարիմ ամուսինների հարաբերություններն են:
Վերջին շրջանում 53 -ամյա Մուրը հազվադեպ է նկարահանվում, ավելի շատ ժամանակ տրամադրում է երեխաներին: 60-ամյա Բրյուս Ուիլիսն ավելի հաճախ է հայտնվում նկարահանման հարթակներում:
Վերջին անգամ Դեմի Մուրն ու Բրյուս Ուիլիսը միասին խաղացել են «Մահացու մտքեր» ֆիլմում, որը մեծ էկրան էր բարձրացել 1991 թվականին: Այդ ժամանակ նրանք դեռ օրինակելի ամուսիններ էին: Նրանք ամուսանցել էին 1987 թվականին և 13 տարի միասին են եղել: Ունեն երեք դուստր:
2000 թվականին զույգն ամուսնալուծվել էր, չնայած, ինչպես հաղորդում էին, ընկերական հարաբերությունները պահպանվել էր: Ամուսնալուծությունից 5 տարի անց Դեմի Մուրն ամուսնանում է դերասան Էշթոն Քաթչերի հետ: 2013-ին ամուսնալուծվում են: Բրյուս Ուիլիսն ամոսւնանում է բրիտանացի 37-ամյա դերասանուհի Էմմի Հեմինգի հետ: Նրանք ունենք երկու դուստր: Բայց և այնպես, Ուլիսի և Մուրի երկրպագուները հույսները չեն կորցնում, որ նրանք մի օր կրկին միասին կլինեն: