Զարմանալի չէ Ադրբեջանի որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ. ԱԺ նախագահ
ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և մեր երկիրըհաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում: Այս մասին նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ այսօր ընդունելով Եվրոպական խորհրդարանի Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է բազմակողմ համագործակցության ձևաչափը, որը հնարավորություն է ընձեռում քննարկել տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է օգտագործի այս համագործակցության հնարավորությունը, այլ ոչ թե խուսափի դրանից, ինչն անում է Ադրբեջանի պատվիրակությունը:
«Զարմանալի չէ նաև Ադրբեջանի կողմից կայացրած որոշումը` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում անդամակցության դադարեցման վերաբերյալ»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Եվրոպական խորհրդարանի անդամ Յան Զահրադիլն էլ նշել է, որ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքն իր գործունեությամբկնպաստիՀայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան