ԻՊ-ն ստանձնել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվիստները ստանձնել են այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ալ-Ջազիրային:
Ականապատ մեքենան պայթել էր Դամասկոսի Բարզա թաղամասում՝ Սիրիայի ՆԳՆ սպայական ակումբի մոտ։ Մահապարտը փորձել էր մտնել ակումբ, սակայն նրանց կանգնեցրել էին հսկիչ անցակետի ծառայողները։ Ձերբակալելու ժամանակ նա գործի էր դրել պայթուցիկ սարք։
Նշվում է, որ դեպիք վայրից ոչ հեռու գտնվում է բանջարեղենի շուկա: Նախնական տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 14-ը վիրավոր է: