Նոր համաձայնագիր Հայաստանի ու Շվեդիայի միջև
«Մենք պայմանավորվեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ: Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորում ենք այսօր ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը»,- Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նշենք, որ փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այցով Հայաստանում է:
Մարգոտ Վալստրյոմի խոսքով, համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման համար, նաև տնտեսական առումով. «Սա նաև նշանակում է, որ ավելի հեշտ կդառնա շվեդ քաղաքացիների համար Հայաստանում աշխատելը, ապրելը և հակառակը: Սրանք գործնական քայլեր են, որոնք անում ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին