Մերլին Մոնրոյի ոչ հանրանհայտ լուսանկարները վաճառվելու են
Հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի անհայտ լուսանկարները հանվել են վաճառքի: Նկարներն արվել են դերասանուհու երկրպագու Ջեյմս Կոլլինզի կողմից 1950-ականներին: Հավաքածուն ընդգրկում է 183 լուսանկար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Sun-ին:
Կոլլինզն եղել է Monroe Six ֆան խմբի անդամ, որի անդամները հետևել են դերասանուհուն Նյու Յորքում: Մոնրոն իմացել է նրանց բոլորի անունները, տվել նրանց իր կյանք «մուտք գործելու հատուկ թույլտվություն»:
«Մենք որևէ այլ բան չէինք ուզում, բացի նրան լուսանկարելուց կամ ստորագրություն վերցնելուց»,- պատմել է Կոլլինզը:
Նա այժմ 78 տարեկան է: Որոշել է աճուրդում վաճառել լուսանկարները և ակնկալում է, որ հավաքածուն կարժենա 17 հազար ֆունտ ստերլինգ:
Նրա խոսքով, լուսանկարներում Մոնրոն ներկայանում է երկու կերպարով. ցերեկային ժամերին նա «խելոք աղջիկ» էր, երեկոյան ժամերին վերածվում էր «կինոաստղի»:
Վաճառքը կայանալու է փետրվարի 20-ին Դալլասում: