Նեյմարը մոտակա մի քանի տարում չի հեռանա «Բարսելոնից»
«Բարսելոնի» փոխնախագահ Կառլես Վիլլարուբին հայտարարել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ակումբից ու կատալոնյան թիմի մարզական պատիվը կպաշտպանի շատ տարիների ընթացքում: Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»:
«Շատերն են ցանկանում Նեյմարին տեսնել իրենց ակումբում,- ասել է Վիլլարուբին:- Սակայն մենք հանգիստ ենք, որովհետև ֆուտբոլիստը երջանիկ է «Բարսելոնում»: Ուզում եմ հանգստացնել մեր երկրպագուներին և ասել, որ բրազիլացին ոչ մի տեղ էլ չի գնա»: