ԲՀԿ թեկնածուին առաջադրելու պայմանավորվածություն չի եղել. Հայտարարություն
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ԲՀԿ-ի թեկնածուին Օմբուդսմենի պաշտոնում Ուրիխանյանի կողմից առաջադրելու մասին պայմանավորվածություն չի եղել:
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ եղել է քննարկում օմբուդսմենի թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ: Քննարկումները մինչ օրս շարունակվել են, իսկ պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, չի եղել: Ով պնդում է հակառակը, ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել: «Ալյանս»-ն առաջադրել է սեփական թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն կարող էր, և դեռ էլի կարող է ներկայացնել լրացուցիչ անդամ պետաիրավական հանձնաժողովում և առաջադրել սեփական թեկնածուին: Ըստ էության այդպիսին է եղել պայմանավորվածությունը», -ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Տիգրան Ուրիխանյանի հետ պայմանավորվածություն է եղել, որպեսզի վերջինը ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնի ԲՀ թեկնածու Մակար Եղիազարյանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում