ՊՍԺ-ն ամռանը կրկին կփորձի գնել Բուսկետսի տրանսֆերը
ՊՍԺ-ն մտադիր է համալրել իր շարքերը՝ հրավիրելով «Բարսելոնի» կիսապաշտպան Սերխի Բուսկետսին: Ինչպես հաղորդում է «El Mundo Deportivo»-ն, փարիզցիները կփորձեն կատալոնյան թիմի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում:
Անցած ամռանը ՊՍԺ-ն արդեն փորձ կատարել է՝ Բուսկետսի տրանսֆերը 100 մլն եվրոյով գնելու համար, սակայն այդ ժամանակ ֆրանսիական ակումբը մերժում է ստացել ինչպես «Բարսելոնից», այնպես էլ Բուսկետսից:
Նշվում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը Բուսկետսին ավելի բարձր է դասում, քան «Յուվենթուսի» խաղացող Պոլ Պոգբային: