Հասարակություն 09:14 09/02/2016 Հայաստան

Պահոց կերակուրներ

«Վարդապետներն ասում են, որ կերակուրները երկու տեսակ են լինում: Մի տեսակը երկրի տարրերից է գոյանում՝ ծառերից ու այլ բույսերից, և դրանք պահքի համար են, ինչպես, օրինակ, ցորենը, իսկ մյուսը գոյանում է կենդանիներից, ինչպես կաթը, կամ էլ ինքը՝ կենդանին է կերակուր դառնում, ինչպես, օրինակ, միսը, և սրանք ուտիքի կերակուրներն են»,- կարդում ենք ter-hambardzum.net կայքում: 

Պահքի կերակուրներն ընդհանուր են. դրանք կարելի է ամեն օր ուտել՝ և պահքի, և ուտիքի օրերին: Իսկ ուտիքի կերակուրները կարելի է ուտել միայն ուտիքի օրերին: Նաև պահքերն են զանազանվում: Դրանք լինում են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքն այն է, երբ չենք ուտում ուտիքի կերակուրներից, այլ միայն բույսերից գոյացածները: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև: Բուսական ծագում ունեցող այն կերակուրները, որոնք պարարտացնում են մարդու մարմինը, այս դեպքում մերժվում են, ինչպես օրինակ՝ ձեթը, գինին և այն ամենը, ինչը սրանց նման է: Որովհետև, ըստ Սուրբ Գրքի, ձեթն ու յուղը նույնն են և պարարտացնում են մարդու մարմինը, իսկ գինին հարբեցնում է և մեղսալից ցանկություններ բորբոքում: Սրբապահքի դեպքում սրանցից ևս պետք է հրաժարվել:
Ծոմապահության դեպքում հրաժարվում են բոլոր տեսակի կերակուրներից, անգամ ցորենից ու ջրից՝ զրկելով մարդու բերանը հաճելի ու անուշահամ կերակուրներից: Դրանով տկարացնելով մարմինը՝ անընդունակ են դարձնում մեղքեր գործելու համար, և սովով ու ծարավով մաշում են անձը՝ զորացնելով հոգին՝ արժանանալու համար Աստծու սիրուն:

Qahana.am կայքը ներկայացրել է Պահոց կերակուրների բաղադրատոմսեր.

Գունավոր աղցան 
1-2  հատ միջին չափի բազուկ
4-5 հատ գազար
1 հատ սոխ
1 բուռ մանրած ընկ
1 փոքր բանկա կանաչ ոլոռույզ
աղ, կարմիր ու սև բիբար
ձեթ
Բազուկը, գազարն ու սոխը երկարավուն քերել և առանձին-առանձին առատ ձեթի մեջ տապակել (բանջարեղենը պետք է եփվի ձեթի մեջ), այնուհետև դնել քամվելու: Հետո բոլորը լցնել իրար վրա, ավելացնել ոլոռն ու ընկույզը, աղ ու բիբար անել և խառնել: Ստացվում է գեղեցիկ, գունավոր, համեղ ու հագեցնող ուտեստ:

Համոս
Մեկ կիլոգրամ սիսեռը 1 օր թրջել սառը ջրում, հետո կեղևազրկել և եփել: Եփելուց հետո ավելացնել աղ, քամել և թողնել սառչի: Հետո աղալ և լցնել բլենդերի մեջ, որտեղ հարել մեկ բանկա թահինի, 0.5 լիտր մածունի (ոչ պահոց շրջանում, իսկ պահքի ընթացքում կարելի է այն չավելացնել), 2 բաժակ չզտված ձեթի, 2 թ.գ քիմիոնի, 5-7 պճեղ սխտորի և 2 հատ քամած կիտրոնի հյութի հետ: Մատուցելիս վրան ավելացնել մի փոքր ձեթ և կարմիր պղպեղ:

Ոսպով կոտլետ
Ոսպը 1 օր նախապես թրջում ենք սառը ջրում, հետո քամում ջուրը և մսաղացով աղում` մեկ հատ գազարի, 2 պճեղ սխտորի և խառը կանաչու հետ: Ավելացնել աղ, սև պղպեղ, քարի (кари) համեմունք: Թողնել 15 րոպե, որպեսզի կպչուն դառնա: Ապա կոտլետի ձև տալ և պաքսիմատի մեջ թաթախելուց հետո տապակել բուսայուղի մեջ: Կարելի է մատուցել թարմ բանջարեղենի աղցանի հետ:

Դդումով սոուս
Մանրացրած սոխը և գազարը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած դդում և շարունակել տապակել: Նույն չափի խորանարդաձև կտրատել կարտոֆիլը և ավելացնել դդումի վրա: Խառնել և թողնել մի քիչ տապակվեն, ապա ավելացնել եռացրած ջուր այնքան, որ թեթևակի ծածկի բանջարեղենը: Թույլ կրակի վրա շոգեխաշել, ավելացնել աղ, սև պղպեղ և կանաչի ըստ ցանկության:

Դդումով և բրնձով փլավ
Դդումը կտրատել մանր խորանարդների ձևով և տապակել բուսայուղի մեջ: Ավելացնել բրինձ, ընկույզ և սև սալորաչիր ըստ ցանկության: Ավելացնել եռացրած ջուր և եփել ցածր կրակի վրա: Վերջում ավելացնել աղ, սամիթի սերմ, շաֆրան և թարմ կտրտած սամիթ:

Ձիթապտղով և բրնձով փլավ
Ձիթապտուղը տապակել բուսայուղի մեջ այնքան, որ սմքեն, հետո ավելացնել բրինձը և եռացրած ջուրը, եփել ինչպես սովորական փլավը:

Բանջարեղենից դոլմա
1կգ կարտոֆիլ
2գլուխ սոխ
4ճ/գ տոմատի մածուկ
1թ/գ կարմիր պղպեղ
1թեյի բաժակ բուսայուղ
2 ճաշի գդալ չորացրած ռեհան
2կգ կաղամբ
աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը մաքրել եւ բաժանել խորանարդների:Սոխից սոխեռած պատրաստել՝ ավելացնելով կանաչին , տոմատի մածուկը եւ աղը: Ստացված զանգվածը ավելացնել կարտոֆիլին եւ խառնել:Փաթաթել խաշած կաղամբի տերեւներով,վրան լցնել տոմատաջուր այնքան, որ ծածկի դոլմաները, եւ եփել :

Լոբիով և լոլիկով աղցան
500 գր. լոբի
կես բաժակ ջուր
5 լոլիկ
մաղադանոս
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

Փոխինձով գնդիկներ
Շաքարավազով և ջրով պատրաստել օշարակ: Օշարակի փոխարեն կարելի է օգտագործել մեղրաջուր: Փոխինձը սառեցրած օշարակով շաղախել (ըստ    ցանկության կարելի է ավելացնել նաև բուսական յուղ), ձեռքերով լավ հարել, պատրաստել գնդիկներ և մատուցել:

Տորթ «Սնանկ»
1 թեյի բաժակ մուգ թեյ
1 սուրճի բաժակ մուրաբա
1 սուրճի բաժակ ձեթ
շաքարավազ (ըստ ճաշակի)
1 թեյի գդալ սոդա
1 ճգ քացախ
1.5 թեյի բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը
Պատրաստել 1 թեյի բաժակ մուգ թեյ, որին ավելացնել 1 սուրճի բաժակ մուրաբա, 1 սուրճի բաժակ ձեթ, շաքարավազ, 1 ճաշի գդալ քացախի մեջ լուծված 1 թգ սոդա, ապա 1.5 բաժակ ալյուր: Ավելացնել պոպոք և ալյուր ըստ ճաշակի: Թխել նախապես տաքացված ջեռոցում ՝ 180-200C: 

Քրչիկ
0.5 կգ թթու դրած կաղամբ
կես բաժակ բլղուր
4-5 գլուխ սոխ
բուսական յուղ
չորացրած խառը կանաչի
կարմիր պղպեղ
տոմատի մածուկ՝ ըստ քիմքի
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ պատրաստել սոխեռած, ավելացնել բարակ կտրատած կաղամբը, բլղուրը, մանրացրած կանաչին, կարմիր պղպեղը, տոմատի մածուկը՝ ըստ ցանկության: Ավելացնել ջուր և եփել մարմանդ կրակի վրա մոտ 2-3 ժամ: Ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև կարտոֆիլ:

Կարտոֆիլով կոտլետ
Կարտոֆիլը խաշել, մաքրել, լավ տրորել: Ավելացնել նախօրոք թրջած բլղուր, աղացած սոխ, սամիթ, համեմ, աղ, պղպեղ, լավ խառնել: Զանգվածից պատրաստել կոտլետներ և տապակել բուսական յուղի մեջ:

Մյուս բաղադրատոմսերին կարելի է ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել է թետրվարի 8-ից, որը շարունակվելու է մինչև հրաշափառ Հարություն` Ս. Զատիկ, որն այս տարի մարտի 27-ին է նշվելու: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}