Ի՞նչ պետք է անի ազատամարտիկը, եթե վիրավորումը փաստող փաստաթուղթը կորել է
Հաշմանդամության կարգ ստանալու համար ազատամարտիկը պետք է դիմի համապատասխան մարմիններին, համապատասխան փաստաթղթեր ձևավորելուց հետո ստանա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական վարչության աջակցությունը: Լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ազատամարտիկներին հաշմանդամության կարգ տրամադրելու գործընթացին:
Իսկ թե ի՞նչ պետք է անի ազատամարտիկը, եթե վիրավորումը փաստող փաստաթուղթը կորել կամ այրվել է, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Փաստաթղթերի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովի կազմում մարտական ընկերների, հրամանատարների վկայություններն օգտագործելով՝ պետք է ընթացք տրվի այդ գործընթացքին»:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարը պայմանագրային զինծառայողի աշխատանքից ազատման մասին
- Սարսանգի ջրամբարի հետ կապված ԼՂՀ-ն պահպանում է բոլոր միջազգային նորմերը. Սեյրան Օհանյան
- Այս օրերին սահմանային լարվածությունը թուլացել է. Օհանյան
- Մարզերում հոսպիտալային օղակի բոլոր շինությունները կամաց-կամաց վերանորոգվում են. Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ զինծառայողների աշխատավարձերի մասին
- Պաշտպանության նախարարը բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն