Կ. Աճեմյան. Լրագրողները քիչ են լուսաբանում հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքը
Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երկիրը խնդիրներ շատ ունի:
«Բայց որպեսզի այլ երկրների հետ համագործակցությունը զարգանա, Հաայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն ներդրումների համար, կարողանան անպայման կոռուպցիայի դեմ պայքարել ճիշտ և գրագետ»,-ասաց Կ. Աճեմյանը:
Իշխանական պատգամավորի կարծիքով, լրագրողները քիչ են լուսաբանում հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքը. «Այո, քննադատություններ շատ հնչում են, բայց աշխատանքն ավելի թափանցիկ պետք է լինի, եթե հետևեիք վերջին ամիսների աշխատանքին, ապա կտեսնեիք, որ կառավարությունն արել է ամեն ինչ, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ճիշտ աշխատի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց