Միացյալ Էմիրություններում երջանկության նախարարություն կստեղծվի
Արաբական Միացյալ Էմիրատների վարչապետը հայտարարել է երջանկության նախարար պաշտոնի ստեղծման մասին: Այս պաշտոնյայի պարտականությունն է լինելու հետևել երկրում ապրող կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքին, տոլերանտ հարաբերություններին: Այդ մասին վկայակոչելով Al Jazeera-ին, տեղեկացնում է «Vesti.ru»-ն:
Նոր պետական պաշտոնի ստեղծման մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաև Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մակտումը: Նրա խոսքով, երջանկության նախարարը աշխատելու է սոցիալական բարվոք պայմանների ստեղծման ուղղությամբ, ինչը կարող է մարդկանց ուրախություն և բավարարում պարգևել:
«Մենք Ալլահից խնդրում ենք օգնել շարունակել աշխատել մարդկանց բարօրության ու բարեկեցության համար», -հայտարարել է Դուբայի շեյխը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին