Մալաթիայում 200-ամյա հայկական պատմական տունն ապամոնտաժվել է
Թուրքիայի Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է պատմական հայկական շինություն:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Sondakika» լրատվական կայքը հայտնել է, որ Դարենդեի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել շրջանի բոլոր վթարային ու կիսաքանդ շինությունները: Այդ որոշման շրջանակներում ապամոնտաժվել է նաև Դարենդեի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տներից մեկը` ժողովրդի շրջանում «Դեմիրջիլեր Էվի» (Երկաթագործների տուն) անունով հայտնի, 200-ամյա հայկական տունը:
Անտերության մատնված 20 սենյականոց պատմական տունը մոտ 20 տարի դատարկ մնալուց հետո հայտնվել է վթարային վիճակում, ապա` քաղաքապետարանի կողմից քանդվել:
Տան ներկայիս սեփականատեր Հաջը Ահմեթ Սոյլեմեզը ասել է. «Մեր տունը Դարենդեի ամենահին տունն էր: Հայերից էր մնացել: Դռները և առաստաղը փայտագործ վարպետների ձեռքի աշխատանքն էր: Սա մի մշակութային արժեք էր, որը անտերության մատնվեց ու քանդվեց»:
Հարակից հրապարակումներ`
- «Քամփ Արմեն»-ում սկսվել են վերակառուցման աշխատանքները
- Դիարբեքիրում կրկին բախումներ են. հայկական Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է
- Թուրք ուսանողների բախում` հակահայ գրությամբ պաստառների պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ