91-ամյա ուկրաինուհին ֆոտոնախագծի հերոսուհի է դարձել
Ուկրաինացի լուսանկարչուհի Իրինա Սուխոմլինովան «Ծերություն» անվանումը կրող նախագիծ է ներկայացրել՝ նվիրված Կիևի 91-ամյա բնակչուհի Վերային: Գրում է Korrespondent-ը:
Լուսանկարչուհու ծանոթությունը տարեց կնոջ հետ պատահական է եղել՝ բակում այգեգործական աշխատանենքեր կատարելու ժամանակ:
«Փոքրիկ, բարեկազմ կին՝ մեծ հոգով»,-այսպես է բնորոշել Սուխոմլինովան կնոջը և որոշել իր ավարտական թեզը իրականացնել նրա հետ:
Խոսակցության ժամանակ 91-ամյա Վերան խոստովանել է, որ ցանկանում է Ուկրաինայում մեծ հարգանքով վերաբերվեն տարեցներին: Բացի դրանից նա գտնում է, որ կինը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլև սեքսուալ լինել ցանկացած տարիքում:
Լուսանկարչուհու «Ծերություն» ցուցահանդեսը կբացվի մարտի 4-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին