«Բարսելոնը» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել Բուսկետսի հետ
«Բարսելոնը» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել կիսապաշտպան Բուսկետսի հետ: Ակումբի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆեռնանդեսն արդեն սկսել է բանակցությունները 27-ամյա ֆուտբոլիստի հետ: Անցած տարվա սկզբում Բուսկետսին աշխատավարձի բարձրացում է խոստացվել բարձր մակարդակով կայուն խաղի դեպքում:
Պայմանագրի երկարաձգումից հետո Բուսկետսը կստանա այնքան աշխատավարձ, որքան կիսապաշտպան Անդրես Ինյեստան:
Ավելացնենք, որ Բուսկետսի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին