Լևոն Արոնյանը կմասնակցի «Ցյուրիխ Չեսս Չելլենջ» մրցաշարին
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 12-ին Ցյուրիխում մեկնարկելիք գերհզոր մրցաշարին, որում նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին և Ալեքսեյ Շիրովը: Մրցաշարն անցկացվելու է երկու շրջանով: Առաջինում մրցակիցները միմյանց դեմ կմրցեն, ինչպես կազմակերպիչներն են նշում, «նոր դասական» ժամակարգով. կողմերին կտրվի 40 րոպե պարտիայի համար (յուրաքանչյուր քայլին՝ 10 վայրկյան հավելումով), իսկ երկրորդ շրջանը կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին, Երևանի ժամանակով ժամը 21.00-ին:
Մրցաշարը կանցկացվի հետևյալ ժամանակացույցով.
Փետրվարի 13 18.00 1-ին տուր
Փետրվարի 13 21.00 2-րդ տուր
Փետրվարի 14 18.00 3-րդ տուր
Փետրվարի 14 21.00 4-րդ տուր
Փետրվարի 15 18.00 5-րդ տուր
Փետրվարի 15 21.00 կայծակնային մրցաշար
Ժամանակացույցում պարտիաների մեկնարկը նշված է Երևանի ժամանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին