Մեսսին դուրս է գրվել հիվանդանոցից
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին երիկամներից քարերի հեռացումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն այդ նպատակով օրերս գտնվել է Բարսելոնի հիվանդանոցներից մեկում:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Լեոն այսօր կվերսկսի մարզումները, սակայն չի մասնակցի «Վալենսիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Նոու Կամպում» կայացած առաջին խաղում կատալոնյան թիմը հաղթել է 7:0 հաշվով, իսկ Մեսսին այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
Սպասվում է, որ Մեսսին լիովին պատրաստ կլինի «Սելտայի» հետ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ