Մեսսին, Սուարեսն ու Նեյմարը չեն մասնակցի «Վալենսիայի» հետ խաղին
«Բարսելոնը» հրապարակել է այն 18 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն «Վալենսիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը: Շնորհիվ առաջին խաղում 7:0 հաշվով տոնած հաղթանակի՝ կատալոնյան թիմի մարզչական շտաբը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ հիմնական կազմի մի շարք խաղացողների, այդ թվում՝ Լիոնել Մեսսի-Լուիս Սուարես-Նեյմար եռյակին: Հանդիպմանը չեն մասնակցի նաև Կլաուդիո Բրավոն, Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Դանի Ալվեշը, Արդա Թուրանը, Անդրես Ինյեստան, Խավիեր Մասկերանոն ու Խորդի Ալբան:
Ավելացնենք, որ «Վալենսիա»-«Բարսելոն» հանդիպումը կկայանա այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին