Պավլյուչենկովա. «Պետերբուրգի մրցաշարի միակ թերությունը եղանակն է»
Ռուս թենիսիստուհի Անաստասիա Պավլյուչենկովան, ով դուրս է եկել Սանկտ Պետերբուրգի մրցաշարի երկրորդ շրջան, «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում նշել է, որ «Australian Open»-ից վերադառնալուց հետո իր համար բարդ է եղանակին հարմարվելու գործընթացը: Առաջին շրջանում նա առավելության է հասել Կլարա Կոուկալովայի նկատմամբ (6:4, 4:6, 6:4):
«Այո, այս անգամ ամեն ինչ ինձ դժվարությամբ է տրվում: Տուն վերադառնալուց հետո 4-5 օր չէի կարողանում վերագտնել ինձ: Գլուխս ցավում էր, քնի հետ կապված խնդիրներ ունեի… Հավանաբար, ծերանում եմ… (ծիծաղում է,- խմբ.):
Սանկտ Պետերբուրգի մրցաշարի միակ թերությունը եղանակն է: Այն ինձ դուր չի գալիս: Միշտ մութ է: Չես հասկանում՝ առավո՞տ է, թե՞ երեկո: Եվ գլուխս հաճախ է ցավում: Սուրճը, սակայն, օգնում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին