Առանց Քրիշտիանու Ռոնալդուի «Ռեալը» կվաստակեր այնքան միավոր, որքան ունի հիմա
Քրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ գոլեր չի խփել «Ռեալի» անցկացրած խաղերից կեսում: Նա «Մանչեսթեր Յունայթեդից» «Արքայական թիմ» է տեղափոխվել 2009 թ. և յուրաքանչյուր մրցաշրջանում ավելի հաճախ է գոլեր խփել: 2015-2016 թթ. մրցաշրջանում Ռոնալդուն աչքի է ընկել 14 խաղում՝ մասնակցելով 29 հանդիպման (48,2 տոկոս): 2010-2011 թթ. մրցաշրջանում գոլեր է խփել 51,8 տոկոս խաղերում, իսկ 2012-2014 թթ. պորտուգալացին նույնիսկ 72 տոկոսի է հասել:
AS-ի տեղեկություններով՝ առանց Քրիշտիանուի գոլերի «Ռեալը» կվաստակեր նույնքան միավոր, որքան հիմա ունի: 2014-2015 թթ. մրցաշրջանում առանց Ռոնալդուի գոլերի «Ռեալը» կկորցներ 10, 2013-2014 թթ. մրցաշրջանում՝ 14, 2012-2013 թթ. մրցաշրջանում՝ 16, 2011-2012 թթ. մրցաշրջանում՝ 17, 2010-2011 թթ. մրցաշրջանում՝ 15 միավոր: