Սալման ալ-Խալիֆա. «Միասնական թեկնածուի մասին Մուտկոյի խոսքերը շատերի դիրքորոշումն են արտահայտում»
Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան պաշտպանել է մեծ թվով ֆեդերացիաների՝ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում մեկ միասնական թեկնածուի շուրջ միավորվելու գաղափարը: Ավելի վաղ այն առաջ էր քաշել ՌԴ սպորտի նախարար, ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն՝ ենթադրելով, որ Ալ-Խալիֆան ընտրություններում կարող է միանալ Ջաննի Ինֆանտինոյի հետ: Հիշեցնենք, որ առաջինն ստացել է Ասիայի ու Աֆրիկայի, իսկ երկրորդը՝ Եվրոպայի աջակցությունը:
«Միասնական թեկնածուի մասին Մուտկոյի խոսքերը շատերի դիրքորոշումն են արտահայտում,- Սալմանի խոսքերը մեջբերել է AP-ն:- Դա կարելի է անել ազգային ֆեդերացիաների շնորհիվ: Նրանք կարող են պայմանավորվել:
Եվրոպան հետապնդում է իր շահերը, և մենք պատրաստ ենք երկխոսության: Միայն ես չեմ որոշում կայացնողը: Հիմա իմ գործընկերն Աֆրիկան է, և ես հետագա քայլերի հարցում կխորհրդակցեմ Աֆրիկայի ներկայացուցիչների հետ»:
Ալ-Խալիֆայից ու Ինֆանտինոյից բացի, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են նաև Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը