Շարապովան հրաժարվել է մասնակցել Դոհայի մրցաշարին
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Դոհայի մրցաշարին: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Մարզուհու խոսքերով՝ ինքը դեռ լիարժեք չի վերականգնվել ուսի վնասվածքից: Ի դեպ, Շարապովան 2005 և 2008 թթ. հաղթել է այս մրցաշարում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարապովան հայտավորվել էր ու պետք է մասնակցեր Հոլանդիայի ընտրանու հետ Ֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպմանը (1:3), սակայն այդպես էլ չհայտնվեց կորտում: Բայց քանի որ նա ընդգրկվել էր ազգային ընտրանու հայտացուցակում և կատարել մրցաշարին մասնակցության նորման, իրավունք է ստացել՝ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում