Տուխել. «Իդեալական խաղ անցկացրեցինք»
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է իր թիմի գործողությունները «Շտուտգարտի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում (3:1):
«Հաշվի առնելով խաղադաշտի ոչ լավ որակը՝ մենք իդեալական խաղ անցկացրեցինք,- հայտարարել է Տուխելը:- Ինձ համար, որպես մարզչի, դա հիանալի հանդիպում էր: Սպասում էինք, որ այն ինտենսիվ կստացվի: Իմ ֆուտբոլիստներն առաջին կեսում տնօրինում էին խաղադաշտում՝ խափանելով մրցակցի հակագրոհները: Երկրորդ կեսում ավելի բաց խաղի ականատես եղանք, ինչը մեզ հնարավորություն տվեց իրացնել ստեղծած 4 պահից 3-ը: Ավելի շուտ էլ կարող էինք խփել երրորդ գոլը, սական դրան խանգարեց ծանր խաղադաշտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում